07.05.2024
Հայտարարություն
ՀԱԷԿ-ում առկա թափուր աշխատատեղերի համալրման նպատակով պարբերաբար կազմակերպվում են մրցույթներ` համապատասխան թափուր աշխատատեղերի համալրման նպատակով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում և ինքնակենսագրական, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ հաստիքի համար ունեցած աշխատանքային փորձի, գիտելիքների և հմտությունների մասին տեղեկություն։
Դիմումների ներկայացման և մրցույթի անցկացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն, որին կարող եք հետևել մեր կայքում։
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ՄՐՑՈՒՅԹ՝
1. Գնումների և մատակարարման ծառայության-գնումների բաժնի 2-րդ կարգի մասնագետի (հիմնական աշխատակցի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտվելու ժամանակահատվածում) պաշտոնը համալրելու նպատակով հայտարարվում է մրցույթ:
Ներքոթվարկյալ պաշտոնը համալրելու նպատակով նշված որակավորման պահանջներին համապատասխանող անձինք իրենց դիմումներն, մասնագիտական և աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկագրերը (ռեզյումե) և մասնագիտական կրթության որակավորումը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակների լուսապատճենները կարող են փոխանցել ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին՝ anpp@anpp.am
• 2-րդ կարգի մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, ունենա համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, լավ տիրապետի հայերեն, ռուսերեն լեզուներին, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի մայիսի 2-ից մինչև 2024 թվականի մայիսի 9-ը ներառյալ՝
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի մայիսի 10-ին՝ ժամը՝ 10:00-ին։
2. ՀԱԷԿ-ի Ակտիվազերծման և չառագայթաակտիվ թափոնների թաղման արտադրամասում թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հայտարարություն.
Ներքոթվարկյալ պաշտոնը համալրելու նպատակով նշված որակավորման պահանջներին համապատասխանող անձինք իրենց մասնագիտական և աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկագրերը (ռեզյումե) ու մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակի պատճենը կարող են փոխանցել ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել anpp@anpp.am էլեկտրոնային հասցեին.
• IV կարգի ակտիվազերծողի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- միջնակարգ կրթություն, ռուսերեն լեզվի իմացություն։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի ապրիլի 23-ից մայիսի 7-ը ներառյալ՝
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի մայիսի 8-ին՝ ժամը՝ 10:00-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժնում։
3. Իրավաբանական բաժնում՝ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հայտարարություն․
Ներքոթվարկյալ պաշտոնը համալրելու նպատակով նշված որակավորման պահանջներին համապատասխանող անձինք իրենց մասնագիտական և աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկագրերը (ռեզյումե) և մասնագիտական կրթության որակավորումը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակների լուսապատճենները կարող են փոխանցել ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել anpp@anpp.am էլեկտրոնային հասցեին․
• Պայմանագրերի գծով 3-րդ կարգի մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն իրավաբանական կրթություն, աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում, համակարգչային ծրագրերի իմացություն` MS Office, Internet, իրավական տերմինաբանության վարժ տիրապետում, պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ, թիմային աշխատանքի և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն, հայերեն լեզվի վարժ իմացություն, օտար լեզուների տիրապետումը կդիտվի որպես առավելություն։
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի և աշխատավարձի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18,
- աշխատանքի վարձատրության չափը՝ 120 000 ՀՀ դրամ,
- սահմանված փորձաշրջանն անցնելուց հետո՝ 224 000 ՀՀ դրամ։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի ապրիլի 17-ից մայիսի 16-ը ներառյալ՝
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի մայիսի 17-ին՝ ժամը՝ 10:00-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժնում։
4. ՀԱԷԿ-ի Վարչատնտեսական բաժնի հարակից տարածքների կանաչապատման խմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթի հայտարարություն․
Ներքոթվարկյալ պաշտոնը համալրելու նպատակով նշված որակավորման պահանջներին համապատասխանող անձինք իրենց մասնագիտական և աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկագրերը (ռեզյումե) ու մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակի պատճենը կարող են փոխանցել ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել anpp@anpp.am էլեկտրոնային հասցեին.
• Կանաչապատող՝ 1 հաստիք․
աշխատատեղին ներկայացվող որակավորման պահանջները՝
- միջնակարգ կրթություն, այգեգործական և հողամշակման աշխատանքների կատարման կարողունակություններ,
աշխատանքային պարտականությունները՝
ծառերի և բույսերի տնկում, ոռոգում, փխրեցում, ձևավորում, խնամք, ծառերի սպիտակեցում և թունաքիմիկատներով սրսկում, սիզամարգերի հնձում, թափված տերևներից և չորուկներից տարածքի մաքրում։
- աշխատանքի վարձատրության չափը գործատուի կողմից սահմանված փորձաշրջանի ժամանակահատվածում ( 3 ամիս)՝ 104 000 ՀՀ դրամ,
- սահմանված փորձաշրջանն անցնելուց հետո՝ 115 000 ՀՀ դրամ,
անհրաժեշտ անձնական և գործնական որակները․
- պատասխանատվություն, արագաշարժություն, աշխատասիրություն, կատարողական կար-գապահություն, բարեխղճություն, բարեկիրթ շփվելու ունակություններ։
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 8-ը ներառյալ։
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի մայիսի 10-ին, ժամը՝ 10:00-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժնում։
5. Ռադիացիոն անվտանգության բաժնում՝ ռադիոտեխնիկական լաբորատորիայի հաշվիչ-չափիչ սարքավորումների և ավտոմատիկայի վարպետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար․
Ներքոթվարկյալ պաշտոնը համալրելու նպատակով նշված որակավորման պահանջներին համապատասխանող անձինք իրենց մասնագիտական և աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկագրերը (ռեզյումե) և մասնագիտական կրթության որակավորումը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակների լուսապատճենները կարող են փոխանցել ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել anpp@anpp.am էլեկտրոնային հասցեին․
Աշխատատեղին ներկայացվող որակավորման պահանջները՝
- բարձրագույն կամ միջին տեխնիկական կրթությամբ մասնագետ, ռադիոտեխնիկական սարքավորումների վերանորոգման աշխատանքներում աշխատանքային փորձ, ռուսերեն լեզվի իմացություն։
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի և աշխատավարձի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18,
- աշխատանքի վարձատրության չափը՝ 138 000 ՀՀ դրամ,
- աշխատապայմանի հավելավճարը՝ 69 000 ՀՀ դրամ,
- սահմանված փորցաշրջանը անցնելուց հետո նախատեսված գումարը՝ 361 000 ՀՀ դրամ։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի ապրիլի 22-ից մայիսի 15-ը ներառյալ։
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի մայիսի 16-ին, ժամը՝ 10:00-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ կադրերի բաժնում։
***
Դիմումներ ներկայացրած անձիք ներկայանան ՝՝ՀԱԷԿ՝՝ ՓԲԸ կադրերի բաժին անձը հաստատող փաստաթղթով:
Նշված աշխատատեղերի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնող անձիք իրենց մասնագիտական տվյալները ներկայացնող փաստաթղթերը՝ հայտարարագրում նշված ժամկետում կարող են ուղարկել «ՀԱԷԿ» ՓԲԸ պաշտոնական հասցեին anpp@anpp.am նշելով «Կադրերի բաժին՝ Թափուր աշխատատեղերի համալրման համար»: Հարցերի դեպքում զանգահարել կապի օպերատորի (+374 10) 28 98 30 հեռախոսահամարին, նշելով Կադրերի բաժին միացնելու ներքին 32-55 հեռախոսահամարը:
***
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ և ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՀԵՏևՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ՝
- ԱՏՈՄԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ և ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՖԻԶԻԿԱ
- ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ և ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
- ՃԱՐՏԱՐԱԳԵՏ - ՄԵԽԱՆԻԿՆԵՐ
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ և ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՀԱԷԿ-ի ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺԻՆ և/կամ ՈՒՍՈՒՄՆԱ-ՎԱՐԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԵՏևՅԱԼ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՈՎ՝
010 – 28 – 98 – 30 / ՀԱԷԿ-ի կապի ծառայություն / և ԽՆԴՐԵԼ ՄԻԱՑՆԵԼ ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺԻՆ (33 - 57) կամ ՈՒՍՈՒՄՆԱ-ՎԱՐԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (30 - 49):
***
՛՛ՀԱԷԿ՛՛ ՓԲԸ կադրային բանկի համալրման համար պահանջվող մասնագիտությունների/մասնագիտացումների ցանկ